Արդյո՞ք Վրաստանի ԱԳՆ-ում քննարկվել է Հայաստանի հետ սահմանում տեղի ունեցած միջադեպը

PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳՆ-ում տեղի է ունեցել Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Նալբանդովի հանդիպումը Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանի հետ:



Ինչպես հաղորդում է Վրաստանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության դեպարտամենտը, հանդիպման ժամանակ քննարկվել են Վրաստանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:



Հաղորդագրության մեջ ոչինչ չի նշվում այն մասին, թե արդյո՞ք հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-վրացական սահմանում տեղի ունեցած միջադեպն ու վրացի սահմանապահների գործողությունները, որոնք առաջ էին անցել սահմանի որոշ հատվածներում:



Ինչպես նախկինում հաղորդվել է, վրացի սահմանապահները, որոնք անցել են հայկական Բավրա գյուղի (Շիրակի մարզ) սահմանը, գյուղացիներին չեն թողնում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել: Ինչպես հաղորդել է գյուղական համայնքի ղեկավար Կորյուն Սումբուլյանը, դեռեւս ընթացիկ տարվա մայիսին վրացական սահմանապահները անցել են գյուղի տարածք եւ գյուղացիներին թույլ չեն տալիս օգտագործել այդ տարածքները:



Հայաստանի ԱԳՆ-ում այդ միջադեպի առիթով ընդամենը հաղորդում են, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացված է այդ իրադարձությունների մասին, եւ որ նման խնդիրները ծագում են այն հատվածներում, որտեղ հայ-վրացական սահմանը համաձայնեցված չէ: Հաղորդագրության համաձայն, ԱԳՆ-ն բանակցություններ է վարում այդ ուղղությամբ:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---