ԶԵԱԲ-ը կանխատեսում է երկրորդ կիսամյակում համաշխարհային տնտեսության աստիճանական վերականգնում

PanARMENIAN.Net - Երկրորդ կիսամյակում համաշխարհային տնտեսության աստիճանական վերականգնումը պետք է խթանիչ ազդեցություն գործի Հայաստանի տնտեսության եւ ԶԵԱԲ-ի մասնակից պետությունների հետ վերջինիս առեւտրատնտեսական կապերի վրա: PanARMENIAN.Net ի թղթակիցն այդպիսի կարծիք է հայտնել Զարգացման եվրասիական բանկի տնտեսական վերլուծության բաժնի պետ, Վերլուծական վարչության պետի տեղակալ Եվգենի Վինոկուրովը : «Այսպես, կարելի է ակնկալել Ռուսաստանի հետ փոխադարձ առեւտրի ծավալների աստիճանական մեծացում», - ասել է նա:



Այդ առնչությամբ, Վինոկուրովը նշել է, որ առաջին կիսամյակում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրային հոսքերը կրճատվել էին 24 տոկոսով` ընդ որում, շատ ավելի լավ արդյունք ցույց տալով, քան ԱՊՀ այլ երկրների փոխադարձ առեւտրային հոսքերը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---