2008 թվականի մարտի 1-ին հայ ուժայիններն ինքնաձիգներով զինվել էին արդեն օրվա կեսին

PanARMENIAN.Net - «Փաստահավաք խումբը, ընդհանուր առմամբ, չորս զեկույց է ներկայացրել, որոնցից երեքը հասցրել էր ներկայացնել խմբի գործունեության ընթացքում, իսկ չորրորդը` խմբի գործունեության դադարեցումից հետո», - այսօր Երեւանում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ համատեղ կայացած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը:



Անդրանիկ Քոչարյանն իր մտահոգությունն է հայտնել այն առնչությամբ, որ ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը պատշաճ ուշադրություն չի դարձնում խմբի զեկույցներին եւ փաստագրական նյութերին: Նրա խոսքերով, խումբը ժամանակավոր հանձնաժողովին փաստագրական նյութեր էր ներկայացրել, որոնցում հստակորեն մատնանշվում են «Երեւանում մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ուժային կառույցների դասավորվածությունը, մասնավորապես, թե ինչ ուժային կառույցներ են մասնակցել դրան, ինչ զենքով` ինչի մասին լռում է ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը»:



Քոչարյանը նշել է, որ փաստահավաք խումբն անհամապատասխանություն է նկատել օգտագործված զենքի տեսակների, բաժանման ու կիրառման մասին պաշտոնական մարմինների տեղեկության մեջ: «Մեզ հաղորդել են, որ մարտի 1-ին ինքնաձիգները բաժանվել էին 18:00-ին, սակայն մեր հետազոտությունները, անսպասելի ստուգումները, այցերը զորամասեր եւ տեսանյութերի դիտումը ցույց են տվել, որ ինքնաձիգները բաժանվել էին 13:00-ից մինչեւ 16:00-ն ընկած ժամանակահատվածում: Այդ մասին վկայում են տեսանյութերը, որտեղ քաղաքացիական հագուստով մի մարդ ինքնաձիգով է զինվում, եւ նրա ետեւում կանգնած էին նույնպես ինքնաձիգերով զինված մարդիկ, որոնց հագուստը շատ ավելի նման էր զինվորական համազգեստի», - ընդգծել է ցրված փաստահավաք խմբի անդամը:



Քոչարյանը նաեւ հաղորդել է, որ փաստահավաք խումբը պարզել է այդ մարդու ինքնությունը, եւ նրա հետ զրույցից պարզ է դարձել, որ ուժայիններին ինքնաձիգներն իրոք բաժանվել էին 13:00-ից մինչեւ 16:00-ն ընկած ժամանակահատվածում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---