Արդյո՞ք ԵԱՀԿ ՄԽ համար ընդունելի կլինի «Երեւանյան սկզբունքների» ռացիոնալիզմը

PanARMENIAN.Net - Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ) ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ առաջարկների նոր փաթեթ է մշակել, որը մտադիր է ներկայացնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը: Ինչպես ընդգծել է Սարգսյանը, կուսակցությունն առաջարկում է հրաժարվել «Մադրիդյան սկզբունքներից» եւ դրանք փոխարինել «Երեւանյան սկզբունքներով», որոնցում նոր մոտեցումներ են ներկայացված հակամարտության կարգավորման վերաբերյալ:



Արամ Սարգսյանն անընդունելի է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հետագա բանակցությունները վարել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, որոնցում Հայաստանի համար վտանգավոր զիջումներ են պարունակվում:



ՀԴԿ առաջնորդը լրագրողներին ծանոթացրել է առաջարկվող փաստաթղթի նոր, կոնցեպտուալ մոտեցումներին, որոնք ամփոփված են 3 կետերում, որոնց համաձայն հակամարտության կողմերի միջեւ պետք է համաձայնագիր ստորագրվի մինչեւ բանակցային գործընթացի ավարտը հաշտեցման մասին, երկու երկրների հասարակայնությունների միջեւ վստահության մթնոլորտ ստեղծելու համար հատուկ ծրագրերի իրականացումը եւ Լեռնային Ղարաբաղի ներգրավմամբ տնտեսական ծրագրերի իրականացման մեկնարկը:



Արամ Սարգսյանը գտնում է, որ նոր «Երեւանյան սկզբունքները» կարող են հիմք դառնալ կողմերի` թշնամական քարոզչությունից հրաժարվելու համար, որը երկու հասարակություններում համապատասխան տրամադրություններ է խմորում, եւ թույլ կտա առավել լիարժեք բանակցություններ վարել հակամարտության խաղաղ լուծման շուրջ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---