Հայաստանից արժե փոխ առնել ֆիքսված կապի սպասարկման փորձը

PanARMENIAN.Net - Հայաստանից արժե փոխ առնել ֆիքսված կապի սպասարկման փորձը: Ֆինանսական ու օպերացիոն արդյունքների ներկայացմանը նվիրված հեռուստակամուրջի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով «Վիմպելկոմ» ԲԲԸ Գործադիր փոխտնօրեն Դմիտրի Պլեսկոնոսը` պատասխանելով «ԱրմենՓել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) պատրաստած հարցին: Նրա խոսքով, քանի որ Հայաստանում թե' ֆիքսված, թե' բջջային հեռախոսակապը բավական զարգացած են, «դա լուրջ պատասխանատվության է պարտադրում եւ խորը գիտելիքներ է պահանջում ինչպես մի, այնպես էլ մյուս կողմից: «Փորձն իսկապես կա, եւ մենք ակտիվորեն այն կիրառում ենք»,- նշել է նա: Այդ ենթատքստում Պլոսկոնոսն ավելացրել է, որ այն ծառայությունները, որոնք ներդրվում են Հայաստանում, արդեն սկսումմ են հեռարձակվել Ռուսաստան, մասնավորապես, այն ծառայությունը, որի օգնությամբ կարելի է վճարել թե' ֆիքսված, թե' բջջային հեռախոսակապը, որը գտնվում է ընկերության ցանցում: Բացի դրանից, վճարումների ձեւերից օգտագործվում են նաեւ սկրեչ-քարտերը, ինչը բարձրացնում է տրամադրվող ծառայությունների օգտագործման հարմարավետությունը:



Երկրորդը, ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով «Վիմպելկոմ» ԲԲԸ Գործադիր փոխտնօրենի կարծիքով, Բավական զարգացած ֆիքսված կապը շատ լավ մեխանիզմ եւ օգնություն է կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի դեպքում: «Այդ միտումը նկատվում է Հայաստանում, այժմ մենք ակտիվորեն օգտագործում ենք նաեւ Ռուսաստանում»,- ասել է նա:



Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է Դմիտրի Պլեսկոնոսը, ընկերությունը բախվել է որոշակի խնդրի հետ. ֆիքսված կապը բնորոշ է մեծ բաժանորդական կայանին: «Ֆիքսված կապը բնորոշ է աշխատակիցների մեծ քանակությանը, եւ աշխատակիցների նման քանակության հետ աշխատանքը մեզ համար նորամուծություն է, որը մենք փորձում ենք փոխ առնել»,- պարզաբանել է նա:



ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով «Վիմպելկոմ» ԲԲԸ Գործադիր փոխտնօրենը նաեւ նշել է` քանի որ Հայաստանում ֆիքսված կապ տրամադրելու հարցում կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի մեծ փորձ կա, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ ընկերությունը մենատիրական օպերատոր էր դեռեւս երկու տարի առաջ, «ԱրմենԹել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) մեծ պատասխանատվություն է կրում պետկառույցների եւ հասարակայնության առջեւ այդ ծառայության մատուցման հարցում: «Հաշվի առնելով դա ` մենք կարող ենք օգտագործել այդ փորձը նաեւ այլ երկրներում կորպորատիվ հաճախորդների միացման դեպքում»,- ասել է Պլեսկոնոսը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---