Նախկին փաստահավաք խմբի անդամը կասկածում է դատաբժշկական փորձագետի իրավասությունների հարցում

PanARMENIAN.Net - «Ոստիկան Համլետ Թադեւոսյանի մահվան փաստի վերաբերյալ դատաբժշկական եզրակացությունը կազմել է դատաբժշկական փորձագետ Ադամյանը, որը չկարողացավ հիմնավորել մարտի 1-ի դեպքերի ժամանակ ոստիկանի մահվան վերաբերյալ իր փաստարկները փաստահավաք խմբի անդամների հետ զրույցի ժամանակ»,- նշել է «Ժառագություն» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը այսօր Երեւանում նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանի հետ համատեղ մամլո ասուլիսին:



Նա նաեւ ավելացրել է, որ նույն այդ փորձագետը վերջերս դատաբժշկական եզրակացություն կազմեց զինծառայող Տիգրան Օհանջանյանի մահվան մասին, որը ծառայում էր ք.Վարդենիսի ռազմակայանում եւ մահացել էր էլեկտրական հոսանքի հարվածից: Սաֆարյանի խոսքով, կրկնակի փորձաքննության անցկացման ժամանակ պարզվեց, որ զինծառայողի մահը չէր կարող վրա հասնել էլեկտրական հոսանքի հարվածի հետեւանքով, քանի որ էլեկտրահաղորդակցման գծի լարվածությունը չէր գերազանցու 30 վոլտը:



«Ի սկզբանե նրա եզրակացությունները կասկածի տակ էին դրվում եւ մեծ զարմանք է առաջացնում, թե որտեղից էր նա հիմք վերցնում նման եզրակացության համար»,- ամփոփել է Սեդա Սաֆարյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---