Հայաստանում իրադրությունն ավելի լավ է, քան բալթյան երկրներում

PanARMENIAN.Net - Սոցիալ-տնտեսական տեսանկյունից Հայաստանը բավականին լավ վիճակում է գտնվում, ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսին հայտնեց Հայաստանի Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքերով, Հայաստանը ի տարբերություն ԱՊՀ-ի շատ երկրների, չունի այն անվտանգության «բարձիկը», որն ունեին այդ երկրները` խնայողական հիմնադրամներ, լեռնահումքային պաշարներ: «Այդպիսի երկրները, ինչպիսիք են` Ռուսաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը, ունեին ավելի շատ կուտակումներ, եւ դրա շնորհիվ նրանք կարող են ծածկել բյուջետային պակասուրդը»,-ասաց նա: Իսկ Հայաստանը չունի դրա հնարավորությունը եւ այս տեսակետից ավելի խոցելի է համաշխարհային ճգնաժամի պայմաններում: Այս ենթատեքստում Դավթյանը ավելացրեց, որ համաշխարհային ճգնաժամը ավելի շատ ազդել է բաց եւ զարգացած տնտեսություն ունեցող երկրների վրա (Ռուսաստան, Ղազախստան):



Ոչ լավ պայմաններում են գտնվում նաեւ փոքր տնտեսություն ունեցող երկրները, որոնք չունեն այդպիսի միջոցներ: «Համաշխարհային ճգնաժամը ամենամեծ ազդեցությունը թողեց բալթյան երկրների վրա, որտեղ տնտեսական անկումը կազմեց 20%»,- նշեց ֆինանսների նախարարը: Դավթյանի խոսքերով, սոցիալ-տնտեսական եւ բյուջետային կայունության տեսանկյունից իրադրությունն այդ երկրներում ավելի վատ է քան Հայաստանում, ընդ որում, նրանք նման են Հայաստանին` փոքր եւ բաց տնտեսության եւ լեռնահումքային պաշարների ու հիմնադրամների բացակայության տեսակետից: «Այդ երկրներում կառավարությունը կրճատեց բյուջետային ծախսերը, մասնավորապես` սոցիալական ծրագրերի ծախսերը, իսկ բանկային համակարգը ունեցավ լուրջ խնդիրներ»,-ասաց նա:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---