Թուրքմենիան Ռազմածովային նավատորմի ռազմակայան է ստեղծում Կասպիան տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Թուրքմենիան հայտարարել է միչեւ 2015 թվականը Կասպից ծովում ահաբեկիչներից եւ մաքսանենգներից հանրապետության ծովային սահմանները պաշտպանելու նպատակով ռազմածովային ռազմակայանի ստեղծման մտադրության մասին: Համաձայն նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովի օգոստոսի 31-ին հրապարակված հայտարարության, այդ նպատակով նախատեսվում է հրթիռներով սպառազինված երկու մարտական նավ գնել:



Միաժամանակ, Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովն ընդգծել է, որ Թուրքմենիան, պահպանելով մշտական չեզոքությունը, մտադիր չէ ՌԾՆ-ի ռազմակայանն օգտագործել տարածքային վեճերի լուծման համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:



Կասպիան տարածաշրջանում Թուրքմենիան սահմանակից է Ադրբեջանին, որի հետ նա տարածքային վեճեր ունի նավթագազային հանքավայրերի շուրջ: 2009 թվականի հունիսին Թուրքմենիայի նախագահը երկրի կառավարությանը հանձնարարել էր այդ վեճը ներկայացնել միջազգային արդարադատության քննարկմանը: Այդ խնդիրը կարող է խանգարել Nabucco խողովակաշարի շինարարության վերաբերյալ Եվրամիության ծրագրերին, որին Թուրքմենիան ցանկացել էր միանալ 2009 թվականի ապրիլին Ռուսաստանին գազի մատակարարումների դադարեցումից հետո:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---