Փոխզիջման հստակ սահման կա, որի շրջանակներից Հայաստանը երբեք դուրս չի գա Թուրքիայի հետ հարաբերություններում

PanARMENIAN.Net - Գոյություն ունի փոխզիջման հստակ սահման, որի շրջանակներից Հայաստանը երբեք դուրս չի գա հայ-թուրքական հարաբերություններում: Այդ մասին, «Հայաստանն ու արտաքին աշխարհը» թեմայով ելույթ ունենալով Հայաստանի Ֆրանսիական համալսարանում, հայտնել է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը: «Թե որքան անակնկալ էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեկնարկի մասին համատեղ հայտարարությունը, չեմ կարող ասել, սակայն բազմիցս հայտարարվել է, որ Երեւանի ու Անկարայի միջեւ նման գործընթաց է տեղի ունենում»,- նկատել է հայ դիվանագետը: Նրա խոսքով, Թուրքիայի հետ հարեւանության հարցում Հայաստանը հաշվի է առնում երեք հիմնական գործոն: «Առաջինը` մեզ համար անընդունելի է այդ գործընթացում երրորդ կողմից, այս դեպքում` Բաքվի մասնակցությունը, երկրորդը` հայ-թուրքական գործընթացի կապն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի հետ, եւ երրորդ գործոնը վերաբերում է մեր անցյալին, մեր պատմությանը: ստացվում է, որ մենք պետք է զարգացնենք հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն մենք շատ զգայուն ենք մեր պատմական հարցերի հանդեպ»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը: Նա ավելացրել է, որ շատ կարեւոր է, որ երեկվա համատեղ հայտարարության մեջ վերը նշված երեք գործոններից եւ ոչ մեկը տեղ չի գտել:



Նրա կարծիքով, այժմ Հայաստանն ու Թուրքիան լուրջ փուլում են գտնվում` հասարակական քննարկումների փուլում, եւ երկու կողմերն էլ պետք է ճիշտ գնահատեն իրադրությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---