Եվրոպական հանձնաժողովը ողջունում է հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Երեւանի ու Անկարյի միջեւ պայմանավորվածությունը

PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնությունը հարաբերությունները կարգավորելու գործընթացի զարգացման վերաբերյալ: Ինչպես ասվում է PanARMENUAN.Net ստացված` ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության մամլո հաղորդագրության մեջ, նման հայտարարությամբ հանդես են եկել ԵՄ հանձնակատարներ Բենիտա Ֆերրերո-Վալդներն ու Օլլի Ռեյնը: «Եվրոպական հանձնաժողովը մեծ կարեւորություն է տալիս դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին արձանագրությունների արագ եւ կայուն իրականացմանը: Այս համաձայնությունը պետք է նպաստի Հարավային Կովկասում խաղաղությանը եւ կայունությանը»,- նշվում է հանձնակատարների հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---