«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նիկա Պիլիեվի փոխադրումը «Փյունիկ» տեղի չունեցավ

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Լոկոմոտիվ» երիտասարդական կազմի մարզիկ եւ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի փոխկապիտան 18-ամյա Նիկա Պիլիեվը հրաժարվել է երկարացնել պայմանագիրը «Ժելեզնոդորոժնիկների» հետ եւ անցել «ՑՍԿԱ», հաղորդում է պաշտոնական «Լոկո» կայքը:



Հիշեցնենք, որ Պիլիեվը օգոստոս ամսին նախնական պայմանագիր էր ստորագրել Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» հետ, եւ իր որոշումը հաստատելու դեպքում 18 տարեկան ֆուտբոլիստը կարող էր մասնակցության հայտ ներկայացնել Հայաստանի առաջնությանը միայն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանից հետո:



Բանակայինները սկսեցին ակտիվ հետաքրքրվել 18-ամյա մարզիկով, երբ նա փայլուն կերպով իրեն ցուցաբերեց Ռուսաստանի երիտասարդական հավաքականում` վերջին Գրանատկինի Մեմորիալում` մայիսին:



Նշենք, որ այս սեզոնում Պիլիեվը անցկացրեց 15 հանդիպում երիտասարդ թիմերի առաջնությունում եւ հարվածեց երեք գոլ: «Լոկոմոտիվի» հիմնական կազմում երիտասարդ մարզիկը խաղաց միայն մեկ անգամ` «Տռեկի» հետ մենամարտի ավարտից 5 րոպե առաջ դուրս գալով փոխարինման (4:0):
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---