Լրացել է համաշխարհային ինտերնետ-ցանցի 40 տարին

PanARMENIAN.Net - Այսօր 20 դարի ամենահեղափոխական հայտնագործությունը նշում է իր ծննդյան օրը: Հենց այս օրը 1969 թվականի սեպտեմբրի 2-ին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում առաջին անգամ տվյալների փոխանակում կատարվեց երկու համակարգիչների միջեւ:



Այդ գործողությունը ներկայացնում էր իրենից խորհրդանիշերի անիմաստ հավաքածուի փոխանցում, որոնք մի համակարգչից մյուսին փոխանցվեցին մոտ 5մ երկարությամբ կաբելով, ARPANET (Advanced research Projects Agensy Network-հեռանկարային հետազոտական ծրագրերի կառավարման ցանց) ցանցի առաջին փորձարկման շրջանակներում, որը համարվում է ժամանակակից համաշխարհային ցանցի նախահայրը:



Գլոբալ ցանցի կազմավորման գործընթացում հաջորդ բեկումը դարձավ այն, որ 1990թ. բրիտանացի ինժեներ Թիմ Բերներս-Լին ստեղծեց համաշխարհային ցանցը (World Wide Web, WWW)` փաստաթղթերի մի համակարագ, որոնք միացած էին միմյանց հետ հիպերհղումներով: Իսկ այսօրվա իր տեսքով ինտերնետի առաջացման վերջին քայլը եղավ բրաուզերի հայտնագործումը 1993 թվականին, որը մի ծրագիր է, նախատեսված հիպերտեքստային էջերի զննման համար:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---