Սերժ Սարգսյանը առանձնահատուկ նշանակություն է տալիս ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական առաքելությանը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:



Շնորհավորելով դիվանագետին` նախագահ Սարգսյանն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է եւ տնտեսական հիմնական գործընկերը, ուստի երկկողմ հարաբերությունների մակարդակը շատ բարձր է, իսկ տարվող աշխատանքների ծավալը` ընդգրկուն: Նա այդ իսկ պատճառով առանձնահատուկ նշանակություն է տվել Ռուսաստանի Դաշնության դեսպանի առաքելությանը Հայաստանում:

Նորանշանակ դեսպանին մաղթելով արգասաբեր աշխատանք` երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ նա իր պաշտոնավարման ընթացքում ամենայն աջակցություն կստանա Հայաստանի պետական կառավարման մարմինների կողմից:



Վյաչեսլավ Կովալենկոն ասել է, որ դեսպանի պաշտոնում իր լավագույն ջանքերը կներդնի հայ-ռուսական ռազմավարական փոխգործակցության համակողմանի զարգացման համար եւ նշել, որ անձամբ մեծ համակրանք ունի հայ ժողովրդի, նրա պատմության ու մշակույթի հանդեպ:



Դիվանագետը նաեւ նշել է, որ արդեն իսկ որոշակի մտահղացումներ ու ծրագրեր ունի եւ վստահեցրել, որ իր ամբողջ փորձն ու գիտելիքները կներդնի ոչ միայն շարունակելու, այլեւ նոր ուղղություններով համալրելու հայ-ռուսական ավանդական համագործակցությունը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---