Խաչատուր Սուքիասյանը հրաժարվել է իր պատգամավորական մանդատից

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հրաժարվել է իր պատգամավորական մանդատից` Ազգային ժողովի պատգամավորների անսկզբունքային դիրքորոշման եւ անհասկանալի քվեարկության հետեւանքով: Ինչպես ասվում է Խ.Սուքիասյանի տարածած մամլո հաղորդագրության մեջ, «իր եւ ԱԺ պատգամավոր գործընկերների հետ կատարվածը հիմք է տալիս ինձ գալու այն եզրահանգմանը, որ ես այս խորհրդարանում այլեւս անելիք չունեմ եւ ինձ չեմ պատկերացնում ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակում, հետեւաբար վայր եմ դնում իմ պատգամավորական մանդատը: Վստահ եմ, որ իմ ընտրողները կողջունեն իմ այս քայլը»,-ասել է Խաչատուր Սուքիասյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---