Բելգիայի հավաքականի մարզիչ. Հայաստանի դեմ խաղը կարեւոր է բելգիական ֆուտբոլի ապագայի համար

PanARMENIAN.Net - Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ Վերկոտերենը հայտարարել է, որ իր թիմը պատրաստվում է հաղթել ՀՀ հավաքականին` ուշքի գալու համար Իսպանիայի թիմից կրած ջախջախիչ պարտությունից: Նրա խոսքերով, չնայած նրան, որ Բելգիայի հավաքականը դուրս մնաց փլեյ-օֆի ուղեգրերի համար մրցավազքից, նրա սաները կանեն հնարավորը սեպտեմբերի 9-ին Հայաստանի հավաքականի հետ արտագնա խաղում:



«ՀՀ հավաքականի դեմ խաղը կարեւոր է բելգիական ֆուտբոլի ապագայի համար: Այս խաղում վատ արդյունքն անընդունելի է: Մենք պետք է մտածենք մեր հեղինակության մասին,-ասել է Վերկոտերենը:-Ես չեմ կարծում, որ «Անդերլեխտի» ու «Ստանդարտի» խաղացողների միջեւ կան ներքին տարաձայնություններ: Խաղացողները պարտավոր չեն լինել լավագույն ընկերներ, սակայն դաշտում պետք է պատրաստ լինեն սատարել միմյանց: Մեր խաղացողները բավական պրոֆեսիոնալ են, դա հասկանալու համար»,-մեջբերում է Վերկոտերենին goal.com-ը:



Հիշեցնենք, որ 2010թ. Աշխարհի առաջնության խմբային փուլի 7 խաղերում Բելգիայի հավաքականը հավաքել է ընդամենը 7 միավոր եւ կորցրել է խմբից դուրս գալու բոլոր շանսերը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---