ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը լուրջ է վերաբերվում ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը

PanARMENIAN.Net - «Նոր համանախագահի նշանակումը ԱՄՆ-ի ներքին գործն է: Իսկ ինչ ընդհանուր առմամբ վերաբերում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին ,նրա գործունեությունը ուղղված է խաղաղ միջոցներով արցախյան հիմնախնդիրը կարգավորելուն», - PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:



Շարմազանովի խոսքերով, լավ կլիներ, եթե ապագայում համանախագահները նույնպես ավելի հաճախ այցելեին Լեռնային Ղարաբաղը:



«Ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ուրիշ համանախագահ երկրները մեծ կարեւորություն են տալիս ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ լուծմանը, ինչի մասին վկայում է համանախագահ երկրների նախագահների` վերջերս արած հայտարարությունն արցախյան խնդրի վերաբերյալ, մադրիդյան սկզբունքների բացահայտումը եւ ԱՄՆ-ի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբում միջնորդ Ռոբերտ Բրադտկեի վերջին նշանակումը»,- ասաց Շարմազանովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---