Հայաստանում ու Խորվաթիայում կձեւավորվեն բարեկամության խորհրդարանական խմբեր 8 սեպտեմբերի 2009 - 22:41 AMT PanARMENIAN.Net - Երկօրյա պաշտոնական այցով Զագրեբում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան Խորվաթիայի Հանրապետության նախագահ Ստյեպան Մեսիչի հետ մասնակցել եւ ելույթ է ունեցել հայ-խորվաթական առաջին գործարար համաժողովում, որի անցկացման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Խորվաթիայի նախագահի` Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում: Համաժողովին մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող հայ եւ խորվաթ շուրջ հարյուր գործարար: Այցի շրջանակում Հայաստանի առեւտրաարդյունաբերական եւ Խորվաթիայի տնտեսական պալատների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր: Նախագահ Սարգսյանն այցելել է Զագրեբի աստղադիտարան, ծանոթացել Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի օժանդակությամբ ստեղծված տիեզերական ուսումնասիրությունների «Սեւան» անունը կրող նորագույն սարքավորմանը, ծանոթացել խորվաթ ու հայ աստղաֆիզիկոսների կողմից իրականացվող համատեղ ծրագրերին: Հայաստանի Հանրապետության նախագահն այցելել է նաեւ Զագրեբ քաղաքի պատմության թանգարան, ծանոթացել Խորվաթիայի մայրաքաղաքի պատմությանն ու ցուցադրվող վավերագրերին: Զագրեբում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաեւ Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի հետ: Զրուցակիցները մեկ անգամ եւս ամրագրել են երկուստեք առկա քաղաքական կամքը տարբեր ուղղություններով, երկկողմ ու բազմակողմ մակարդակներում հայ-խորվաթական փոխգործակցությունը առաջ մղելու համար: Սերժ Սարգսյանն ու Լուկա Բաբիչը կարեւորել են երկու երկրների խորհրդարաններում բարեկամության խորհրդարանական խմբերի ձեւավորումը եւ համագործակցությունը միջխորհրդարանական միջազգային կառույցներում: Հայաստանի Հանրապետության նախագահը Խորվաթիայի խորհրդարանի նախագահին ծանոթացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված իր նախաձեռնության վերջին զարգացումների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի մասին: Սեպտեմբերի 8-ի երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |