Այսօր Երեւանում տեղի կունենա ամենամյա` Հայաստանում Ռուսական խոսքի օրերի բացումը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի կունենա ամենամյա Ռուսական խոսքի օրերը Հայաստանում միջոցառման բացումը, նվիրված ԱՊՀ-ի Երիտասարդության տարվան: Ծաղկեպսակներ կդրվեն գեներալ Իվան Պասկեւիչի եւ մեծ ռուս գրող` Ալեքսանդր Գրիբոեդովի հուշարձաններին:



Դրանից հետո կկայանա հանդիպում ռուսական պատվիրակության եւ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին կդրվեն ծաղկեպսակներ:



Սեպտեմբերի 9-ի երեկոյան Սունդուկյանի անվան ազգային դրամատիկական թատրոնում տեղի կունենա Ռուսական խոսքի օրերի հանդիսավոր

բացումը` Մոսկվայի երիտասարդական փորձարարական թատրոնի «Խելքից պատուհասը» պիեսի ներկայացմամբ` Վլադիմիր Սպեցիվցեվի ղեկավարությամբ:



Օրերի շրջանակներում հանդիպումներ կանցնեն ռուսական խոսքի վարպետների եւ ուսանողների, աշակերտների, ուսուցիչների հետ, նախատեսված է այցելություն Հայաստանում տեղակայված 102 ռուսական ռազմակայան: Միջոցառումները կանցնեն ոչ միայն Երեւանում, այլ նաեւ Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում:



Սեպտեմբերի 13 ռուս գրողների պատվիրակությունը կմեկնի Ստեփանակերտ:



Օրերի շրջանակներում ռուսական պատվիրակությունը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II հետ:



Ռուսական խոսքի օրերը կավարտվեն սեպտեմբերի 15-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---