2009թ.Հայաստանի բյուջետային պակասորդը չի գերազանցի 7.5% ցուցանիշը

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով, 2009թ. Հայաստանի բյուջետային պակասորդը չի գերազանցի 7.5% ցուցանիշը: Այս մասին Երեւանում լրագրողներին հայտնեց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը: «2009թ-ին մենք ակնկալում ենք, որ բյուջետային պակասորդը չի գերազանցի 7.5% ցուցանիշը», ասաց նա:



Այս կապակցությամբ Նինկե Օմեսը հիշեցրեց, որ կես տարի առաջ Հայաստանի կառավարությունը անհանգստացած էր բյուջետային պակասորդի ցուցանիշով, քանի որ հարկային մուտքերի ծավալները երկրի բյուջե կրճատվեց: «Եկամուտների կրճատման պատճառով առաջացավ աշխատավարձերի, թոշակների եւ այլ սոցիալ ծախսերի չվճարման խնդիր»,- նշեց նա: Եւ, որպեսզի չկրճատվեն ծախսերը, Օմեսի խոսքերով, Հայաստանի կառավարությունը միջազգային կառույցների հետ անցկացրեց մի շարք հաջող բանակցություններ` միջոցներ ներգրավվելու եւ պետբյուջեի պակասորդի ֆինանսավորման համար, մասնավորապես` ԱՄՀ-ից 155մլն. դոլար, Համաշխարհային բանկից` 60 մլն. դոլար, Ասիական զարգացման բանկից` 80 մլն. դոլար:



Հայաստանի Ազգային Ժողովի կողմից 2009 թ-ի բյուջեի պակասորդը սահմանված է ՀՆԱ-ի նկատմամբ 7.5 % մակարդակի վրա:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---