Մոտ օրերս ՀՅԴ-ն կներկայացնի հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ փոփոխությունների փաթեթը

PanARMENIAN.Net - Մոտ օրերս ՀՅ Դաշնակցությունը կներկայացնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ փոփոխությունների փաթեթը: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը: «Մենք գրեթե ավարտել ենք տեքստի վրա տարվող աշխատանքը եւ մոտակա 2-3 օրերին այն կներկայացնենք հանրությանը: Փաստաթղթոում կներկայացվեն մեր նկատողություններն ու մտավախություններն արձանագրությունների կոնկրետ կետերի վերաբերյալ»,- հաղորդել է ՀՅԴ Բյուրոյի անդամը:



Աղվան Վարդանյանն ընդգծել է այդ երկու փաստաթղթերի կոնկրետ դրույթների շուրջ քննարկումների անցկացման կարեւորությունը: «Մեր նպատակն է` կանխել գոյություն ունեցող սպառնալիքները: Ամբողջ հարցը նրանում է, թե արդյոք ընդհանրապես հնարավոր է որեւէ փոփոխություններ ներմուծել այդ փաստաթղթերի մեջ, թե ոչ»,- հայտնել է նա: Աղվան Վարդանյանը նշել է, որ ՀՅԴ խմբակցությունը խորհրդարանում ոչ մի դեպքում չի քվեարկի Արձանագրությունների ընդունման կողմից, եթե դրանք անփոփոխ մնան:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---