ՀՀ կառավարությունն ու «Կասպերսկու Լաբորատորիան» համաձայնագիր են ստորագրել համագործակցության մասին16 սեպտեմբերի 2009 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում համագործակցության մասին համաձայնագիր է կնքվել ՀՀ կառավարության ու «Կասպերսկու Լաբորատորիայի» միջեւՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհի խոշորագույն հակավիրուսային ընկերություններից մեկի «Կասպերսկու Լաբորատորիայի» ընկերության հիմնադիր ու գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկուն եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ում «Կասպերսկու Լաբորատորիայի» հետ համատեղ իրականացվելիք աշխատանքները, այդ թվում` բարձրագույն ուսումնական հաստատություններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի (ՏՏ) անվտանգության եւ հարակից հարցերի վերաբերյալ դասընթացների, ուսանողների շրջանակում սեմինարների, կոնֆերանսների եւ մրցույթների կազմակերպման, պետական համակարգում ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստման եւ որակավորման բարձրացման, արտոնագրված հակավիրուսային պաշտպանության միջոցների նպատակաուղղված ներդրման հարցերը։ Հանդիպման ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը եւ համակարգչային անվտանգության ու հակավիրուսային ծրագրային ապահովման ոլորտի առաջատարներից «Կասպերսկու Լաբորատորիան» ստորագրել են «Անվտանգ Հայաստան» փոխըմբռնման հուշագիրը, որը թույլ կտա տեղեկատվական անվտանգության ոլորտում երկուստեք հաստատել առավել արդյունավետ համագործակցություն: Միջոցառմանը ներկա էր Softline ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Կարապետյանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |