Այն համաձայնագրերը, որոնք կնքվել են խորհրդային տարիներին, չեն կարող հիմք հանդիսանալ հայ - վրացական սահմանագծման համար

PanARMENIAN.Net - Հայ -վրացական սահմանի հետ կապված այն համաձայնագրերը, որոնք կնքվել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ խորհրդային տարիներին` իրավական ուժ չունեն: Այսօր Երեւանը եւ Թբիլիսին չպետք է որոշեն հայ - վրացական սահմանները` հիմք ընդունելով այդ համաձայնագրերը: Այս մասին այսօր Երեւանում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց «Միտք» վերլուծական կետնրոնի փորձագետ Վահե Սարգսյանը:



«Ելնելով այս իրադրությունից հարց է ծագում. ո՞ր համաձայնագրի հիման վրա Հայաստանը եւ Վրաստանը պետք է որոշեն իրենց սահմանները: 1921թ.-ի նոյեմբերի 6-ին Հայաստանը եւ Վրաստանը ստորագրել են համաձայնագիր սահմանների գծման վերաբերյալ, բայց քանի որ երկու երկրներն էլ այդ ժամանակ չէին հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտներ, ապա խորհրդային ժամանակներում կնքված համաձայնագրերն ու պայմանագրերը, այդ թվում նաեւ այս համաձայնագիրը, իրավական ուժ չունեն», - ընդգծեց փորձագետը:



Բացի այդ Վահե Սարգսյանը հիշեցրեց, որ անկախության հռչակումից հետո Վրաստանի Բարձրագույն Խորհուրդը հայտարարեց, որ չի ճանաչի խորհրդային իշխանության տարիներին կնքված համաձայնագրերը, որոնք վերաբերում են սահմագծմանը: «Այսօր, երբ կողմերը վարում են բանակցություններ հայ - վրացական սահմանների համաձայնեցման շուրջ` 1921 թվականի պայմանագիրը չի կարող հիմք հանդիսանալ Վրաստանի հետ սահմանի որոշման հարցում», - հայտարարեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետը:



Նրա խոսքերով, Երեւանը եւ Թբիլիսին սահմանագծման համաձայնագրի հնարավոր կնքման դեպքում պետք է որպես հիմք ընդունեն Փարիզի խաղաղության վեհաժողովի առաջարկները: «Այս զեկույցում ասվում է, որ եթե Հայաստանին եւ Վրաստանին մինչ Սեւրի պայմանագրի ստորագրումը չհաջողվի իրականացնել

զեկույցում արված առաջարկները, ապա հայ - վրացական սահմանի հարցով պետք է զբաղվի Ազգերի Լիգան: Ստացվում է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ արդեն 20 տարի է, ինչ բացակայում է ստւույգ պետական սահմանագիծը, իսկ քանի որ Ազգերի Լիգայի իրավահաջորդն է հանդիսանում ՄԱԿ-ը, ապա հենց Փարիզի վեհաժողովի առաջարկներն էլ պետք է դառնան այն համաձայնագրի հիմքը, որով կորոշվի հայ - վրացական սահմանը», - նկատեց Վահե Սարգսյանը:



Փարիզի հաշտության վեհաժողովը գումարվել է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո` 1918թ-ին: Վեհաժողովի աշխատանքների արդյունք հանդիսացավ Սեւրի պայմանագիրը, որով Հայաստանին հետ վերադարձվեցին Թուրքիայի հայկական վիլայեթները եւ Կարսի շրջանը: Հենց նույն ժամանակ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի նախաձեռնությամբ ստեղծվեց Ազգերի Լիգան, որը պաշտոնապես դադարեցրեց իր գոյությունը 1946թ-ին` ՄԱԿ-ի կազմավորման կապակցությամբ: Սակայն փաստացի Ազգերի Լիգան դադարեցրել է իր աշխատանքները 1939թ-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---