Հայաստանը պետք է շարունակի Թուրքիայի հետ մերձեցման գործընթացը17 սեպտեմբերի 2009 - 22:23 AMT PanARMENIAN.Net - Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված անհանգստություն կա երկրի բոլոր կուսակցությունների մոտ: Բայց ամբողջ հարցը նրանում է, արժե՞ որ Հայաստանը շարունակի ներկա ճանապարհը, թե ոչ: Այս մասին Հայաստանի նախագահի եւ քաղաքական կուսակցությունների խորհրդակցությունից հետո լրագրողներին հայտնեց Ազգային դեմոկրատական միության ղեկավար Վազգեն Մանուկյանը:«Կարծում եմ, որ մենք պետք է գնանք այս ճանապարհով», - նշեց նա եւ ընդգծեց, որ նախագահը լսեց բոլոր կուսակցությունների մոտեցումները, արտահայտեց իր կարծիքը եւ տվեց որոշակի հստակեցումներ: Վազգեն Մանուկյանը բացասական գնահատեց հանդիպմանը որոշ կուսակցությունների բացակայությունը: «Նման ձեւաչափի հանդիպումներն անհրաժեշտ են, եւ կուսակցությունները ոչինիչ չեն կորցնում մասնակցելով դրանց: Այսօր այստեղ ներկա էին նաեւ ուժեր, որոնք համաձայն չեն ոչնչի հետ», - ասաց Վազգեն Մանուկյանը: Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ հայ - թուրքական հարաբերությունների ներկա փուլը դա այն է, ինչը Հայաստանը պետք է աներ եւ փորձել է անել 90-ականների սկզբից: «Մենք այսօր ամբողջ աշխարհի առաջ հանդես ենք գալիս որպես մի երկիր, որն ունենալով բազմաթիվ խնդիրներ հարեւան երկրի հետ, փորձում է լուծել այդ խնդիրները: Եթե Թուրքիան կանգնեցնի կամ ձգձգի գործընթացը, մենք դրանից ոչինչ չենք կորցնի», - հայտարարեց Վազգեն Մանուկյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |