Էդուարդ Շարմազանով. Հայ-թուրքական հարաբերությունները չպետք է շահարկումների առարկա լինեն

PanARMENIAN.Net - Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում հստակ է` մենք կողմ ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն առանց նախապայմանների»: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով, ասելով «նախապայմաններ», ի նկատի ունենք այն, որ Հայոց ցեղասպանության հարցը չի կարող դիտարկվել որպես նախապայման: Չի կարելի նաեւ Ղարաբաղի հարցը կապել հայ-թուրքական հարաբերությունների հետ: «Եվ Հայաստանում, եւ Թուրքիայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը տարբեր արձագանքներ ունեցավ»,-նշել է Շարմազանովը: Նա դրական է համարում այն, որ ՀՀ նախագահը հանրային քննարկումներ է կազմակերպել կուսակցությունների առաջնորդների, Ազգային անվտանգության խորհրդի հետ, իսկ հոկտեմբերի 1-ից այդ հարցը կքննարկվի նաեւ Ազգային ժողովում:



«Մի փոքր անհասկանալի է այն քաղաքական ուժերի դիրքորոշումը, որոնք միշտ դեմ են եղել, որ Հայոց ցեղասպանության հարցն ընդգրկվի երկրի արտաքին քաղաքականության օրակարգում, իսկ այժմ շահարկում են այդ հարցը: Ոչ Հայոց ցեղասպանությունը, ոչ ղարաբաղյան հարցը չպետք է շահարկումների առարկա դառնան»,-ասել է Է.Շարմազանովը` հավելելով, թե զարմացած է, որ մարդիկ խոսում են այն մասին, թե իշխանություններն ուրանում են Հայոց ցեղասպանությունը, շատ լավ հասկանալով, որ եւ ՀՀ նախագահը, եւ ԱԳՆ ղեկավարը բազմիցս են հայտարարել, որ Հայոց ցեղասպանության հարցը չի կարող շահարկման առարկա լինել:



«Մենք շատ բարձր ենք գնահատում քաղաքական բազմակարծությունը եւ գտնում ենք, որ առանց դրա չենք կարող առաջ շարժվել, հատկապես հաշվի առնելով այն, որ քննարկումները բաց են եւ հրապարակային: Ես գտնում եմ, որ այս դեպքում ցանկացած շահարկում անթույլատրելի է»,-ասել է Շարմազանովը` հավելելով, որ դա շատ նուրբ հարց է, որտեղ չի կարելի ղեկավարվել միայն զգացմունքներով:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---