«Միացումը» բողոքի ակցիա է անց կացրել նախագահի նստավայրի առաջ

PanARMENIAN.Net - Ասյօր կեսօրին նախագահի նստավայրի առաջ տեղի ունեցավ բողոքի ակցիա, որը կազմակերպել էր «Միացում» ազգային նախաձեռնությունը: Այս ճանապարհով ակցիայի մասնակիցները արտահայտել են իրենց բացասական վերաբերմունքը Մադրիդյան սկզբունքների եւ հայ - թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Այս մասին հայտարարեց ակցիայի կազմակերպիչներից մեկը, «Շուշի» ջոկատի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Նա նաեւ հայտնեց, որ նման միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:



Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե արդյոք ակցիայի մասնակիցները առաջադրում են պահանջներ, Սաֆիլյանն ասաց, որ պահանջներ որպես այդպիսին չեն լինի, իսկ ակցիան կուղեկցվի կարգախոսով, որ «Նա, ով հանձնում է հողեր` դավաճան է»:



Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու են նրանք անց կացնում այս միջոցառումը նախագահի նստավայրի առաջ` Սեֆիլյանն աաց, որ գլխավոր անձը, ով պատասխանատու է երկրում ծավալված գործընթացների համար` նախագահն է եւ հետեւաբար հենց նրան էլ պետք է հասցեագրված լինեն այս բողոքները:



Ընդհանուր առմամբ ակցիան անցավ հանգիստ, ոստիկաններն իրենց զուսպ էին պահում, բացառությամբ մի դեպքի, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներից մեկը սպայական կոչումով, փորձելով խլել տարեց մասնակցուհիներից մեկի ձեռքից պաստառը` հարվածեց նրա գլխին:



Ակցիային մասնակցում էին նաեւ կինոռեժիսյոր Տիգրան Խզմալյանը, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի անդամ Սամվել Հարությունյանը եւ Արցախյան ազատագրական պայքարի հայտնի մասնակից Ալեք Ենիգօմշյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---