Հայերեն լեզվով չինարենի դասագիրք է կազմվել24 սեպտեմբերի 2009 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին Երեւանի Վ.Բրյուսովի անվ. Պետական Լեզվաբանական Համալսարանում կայացել է հայերեն լեզվով կազմված չինարենի դասագրքի շնորհանդեսը: Դասագրքի շնորհանդեսը կարեւոր ներդրում է հայ-չինական հարաբերությունների բարելավման ու ամրապնդման գործում: Այս միջոցառումը խորապես կնպաստի երկու երկրների միջմշակութային հաղորդակցմանը: Վ. Բրյուսովի ԵՊԼՀ-ում գործող Կոնֆուցիուսի ինստիտուտի սաներն այժմ հնարավորություն կստանան չինարեն սովորել հայերեն դասագրքով: Դասագրքի շնորհանդեսին ներկա էին ԵՊԼՀ ռեկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանը, Կոնֆուցիուսի Ինստիտուտի հայկական եւ չինական կողմի ներկայացուցիչները, Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պատվավոր դեսպանը, հյուրեր ՀՀ կառավարությունից, Ազգային Ժողովից, Կրթության եւ գիտության նախարարությունից եւ այլ պատվավոր հյուրեր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |