Ամերիաբանկում շարունակվում են աշխատանքներն «անօրգանական աճի» ուղղությամբ25 սեպտեմբերի 2009 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկում շարունակվում են աշխատանքներն «անօրգանական աճի» ուղղությամբ, PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Ամերիաբանկի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը: «Մենք մանրակրկիտ կերպով ուսումնասիրում եւ հաշվառում ենք բոլոր կորպորատիվ բանկերը, որոնց թվում կան նաեւ առաջնային բանկեր, որոնց հետ մենք կցանկանայինք միավորվել: Սակայն դեռեւս չկա կոնկրետ բանկ, որի հետ մենք կկարողանայինք հասնել կոնկրետ համաձայնության մակարդակի»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ դիտարկում է առաջիկայում կազմակերպության վարկային ձեռք բերման հնարավորությունը: «Մեր վերլուծաբանները սերտորեն ուսումնասիրում են այդ հնարավորությունը, եւ մոտ ապագայում, հավանաբար, մենք կգնենք որեւէ վարկային կազմակերպության պորտֆելը»,-ասել է Հանեսյանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին |