Հարություն Խաչատրյանի «Սահմանը» ստացել է «Տարվա լավագույն մրցանակը» Իտալիայում

PanARMENIAN.Net - «Կինոատելյե» ասոցիացիան, որ միավորում է իտալացի ու սլովեն կինոքննադատներին, որոշել է Դրակո Բրատինի անվան իր ամենամյա «Տարվա լավագույն մրցանակը» հանձնել Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմին:



Մրցանակի հանձնումը տեղի կունենա 2009թ. դեկտեմբերի 3-ին Իտալիայի Գորիցա քաղաքում, որը գտնվում է Սլովենիայի հետ սահմանում:



Պարգեւատրման արարողությունը կուղեկցվի «Սահման» ֆիլմի հանրային դիտումով, որից հետո Հ.Խաչատրյանը վարպետության դաս կտա Սլովենիայի ուսանողների, պրոդյուսերների ու սցենարիստների համար:



Սեպտեմբերին ու հոկտեմբերին «Սահման» ֆիլմը կմասնակցի Ռումինիայի, Համբուրգի, Բաթումի, Վարշավայի, Պուսանի, Տոկիոյի եւ Անտալիայի «Ոսկե նարինջ» կինոփառատոներին:



Իսկ սեպտեմբերի 25-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Ազգային ֆիլմադարանում կմեկնարկի Հ.Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը`«Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարանը», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը» եւ «Սահմանը»:



Հիշեցնենք, որ Հ.Խաչատրյանի «Սահմանը» ստացավ «Լավագույն ռեժիսուրայի» համար մրցանակը «Կինոշոկ» 18-րդ կինոփառատոնում, որը սեպտեմբերի 13-20-ն անցնում էր Անապայում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---