Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 2010 թվականի պետբյուջեի նախագծին

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ ՀՀ «2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը նիստին ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։



Փաստաթղթի համաձայն, ՀՀ 2010թ. համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով` 701,1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով` 884,7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը) կկազմի 183.0 մլրդ դրամ։



Հայաստանի Հանրապետության համայնքների 2010 թվականի բյուջեները եկամուտների եւ ծախսերի գծով կկազմեն 82,3 մլրդ դրամ (եկամուտների գծով` ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները)։

Նախագծով առաջարկվել է ՀՀ 2010թ. պետական բյուջեն հաստատել եկամուտների գծով` 676,6 մլրդ դրամ, ծախսերի գծով` 859,6 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)` 183 մլրդ րամ։

Դավթյանը տեղեկացրել է, որ «ներքին արտադրման ապրանքների սղաճը կազմում է 2 տոկոս»,-հավելել է նախարարը:



ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 2010թ. պետբյուջեն կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---