«Արեւորդի» էկոլոգիական փառատոնը տեղի կունենա Երեւանում հոկտեմբերի 25-2928 սեպտեմբերի 2009 - 17:38 AMT PanARMENIAN.Net - «Արեւորդի» էկոլոգիական փառատոնն անցկացվում է երկու տարին մեկ եւ միակ էկոլոգիական փառատոնն է ողջ Հարավային Կովկասի տարածքում: «Արեւորդի» երկրորդ միջազգային էկոլոգիական փառատոնը տեղի կունենա Երեւանում հոկտեմբերի 25-29: Փառատոնը միաժամանակ տեղի կունենա արվեստի երեւանյան մի քանի կենտրոններում` ՆՓԱԿ, «Նարեկացի» Արվեստի կենտրոնում, ինչպես նաեւ Մարիոթ Արմենիա հյուրանոցում:Փառատոնի նպատակը սեմինարների միջոցով բաց ֆորում ստեղծելն է, բաց քննարկումներն ու դասընթացները: Փառատոնին կմասնակցեն ավելի քան 60 հյուրեր` ռեժիսորներ, արվեստագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ առաջատար էկոլոգներ: Փառատոնը կսկսվի քաղաքի փողոցներում կազմակերպված դիմակահանդեսով, որտեղ երեխաները` կենդանիների դիմակներով, կբարձրացնեն կենդանիների գնդակահարման խնդիրը: Փառատոնի շրջանակներում կկայանա մի շարք ֆիլմերի ցուցադրություն, որոնցից առաջինը կդառնա հայտնի ռեժիսոր Լյուկ Բեսսոնի «Տուն» ֆիլմի երեւանյան պրեմիերան: Ֆիլմերի ծրագիրը բաղկացած է երկու մասից` մրցութային եւ տեղեկատվական: Ծրագրի մրցութային մասում կլինեն երկու անվանակարգեր` լավագույն ֆիլմ վայրի բնության մասին եւ էկոլոգիական խնդիրների լավագույն հետազոտություն: Մրցութային մացում երեխաների համար նույնպես երկու անվանակարգ կլինի` մինչեւ 16 տարեկանների լավագույն հեղինակային ֆիլմ եւ էկոլոգիական թեմատիկայով լավագույն ֆիլմ: Բացի ֆիլմերի ցուցադրությունից կկազմակերպվեն նաեւ հանդիպումներ էկոլոգների եւ ռեժիսորների հետ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |