Գագիկ Բեգլարյանը կմասնակցի Ֆրանսախոս քաղաքների քաղաքապետների 30-րդ գլխավոր վեհաժողովին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին Փարիզում տեղի է ունենալու Ֆրանսախոս քաղաքների քաղաքապետների միջազգային ասոցիացիայի (AIMF) 30-րդ գլխավոր վեհաժողովի բացման արարողությանը, որի կմասնակցի նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Հայաստանը մեկ տարի առաջ է դարձել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ։



Հայ-ֆրանսիական խորհրդակցությունները նախատեսված են 2010թ. սեպտեմբերին, նպաստելու են մեր երկու երկրների միջեւ առկա կապերի սերտացմանը եւ հաստատելու են երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված դերը։

Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական խորհրդակցությունների նախապատրաստական ժողովում, որը տեղի է ունենալու հոկտեմբերի մեկին, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հանդես է գալուողջույնի խոսքով:



2006 թվականին Փարիզում կազմակերպված ժողովից ի վեր, որին մասնակցել էր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Ֆրանսիայի եւ Հայաստանի քաղաքների, դեպարտամենտների եւ շրջանների նման մեծաթիվ ներկայացուցիչներ մինչ օրս երբեք չեն համախմբվել` իրենց համագործակցության ապագայի շուրջ համատեղ քննարկումներ անցկացնելու նպատակով։



Ֆրանսիայի մայրաքաղաքում նախատեսված է նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանդիպումը Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու են համագործակցության զարգացման եւ այդ նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելու հարցեր:



Ըստ Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայության, Գագիկ Բեգլարյանի Փարիզ կատարած այցին կհաջորդի Պրովանս-Ալպ-Կոդ դ'Ազյուր շրջանի նախագահ Միշել Վոզելի այցը Հայաստան:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---