Խորհրդարանական լսումները չպետք է նման լինեն իմիտացիայի

PanARMENIAN.Net - Խորհրդարանական լսումները չպետք է նման լինեն իմիտացիայի: Այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը` մեկնաբանելով հայ - թուրքական արձանագրությունների խորհրդարանական լսումենրը, որոնք կմեկնարկեն հոկտեմբերի 1-ին: Նրա խոսքերով խմբակցությունը կողմ է երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ դրանից ելնելով բոլոր խմբակցություններին ուղարկել է առաջարկ` արձանագրությունների վերաբերյալ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Այս նախաձեռնությանը միացել է միայն ՀՅԴ Դաշնակցությունը:



«Խմբակցությունն ուզում է վերջ դնել իմիտացիաներին, եւ դրական ազդակ հաղորդել խորհրդարանական լսումներին, որոնք կմեկնարկեն հոկտեմբերի 1-ին», - նշեց Լարիսա Ալավերդյանը:



Իր հայտարարության մեջ «Ժառանգություն» խմբակցությունը հանդես է գալիս նման առաջարկկներով. հայ - թուրքական արձանագրություններից պետք է հանել Հայաստանի եւ Թուրքիայի ասյպես կոչված ընդհանուր սահմանի ճանաչումը, քանի որ դրանով հայկական կողմը կճանաչի Կարսի պայմանագիրը: Պետք է բացառել նաեւ արխիվների հետազոտությամբ զբաղվով ենթահանձնաժողովի հնարավոր ստեղծումը, քանի որ դրանով կասկածի տակ կդրվի Հայոց ցեղասպանության փաստը: Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ մի կերպ չի կարող կապված լինել Արցախյան խնդրի հետ: Այս հայտարարությանը միացել է նաեւ ԴՅՀ Դաշնակցությունը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---