Հայաստանի բասկետբոլի կանանց «Հատիս» ակումբը չորս լեգիոներ է «ձեռք բերել»

PanARMENIAN.Net - Հայաստանի բասկետբոլի կանանց «Հատիս» ակումբի կազմը համալրվել է չորս լեգիոներով, որոնք կուժեղացնեն թիմը Եվրոպայի ակումբային գավաթի առաջիկա ընտրական հանդիպումների ժամանակ: Այսպես, ակումբի հետ պայմանագիրը ստորագրել են հարձակվող Իվա Սերդարը (Խորվաթիա), Բոյանա Վուլիչը (Սերբիա), պաշտպաններ Ջուլիան Վիանինը (ԱՄՆ) եւ Թրուդի Մաուրիթանը (Յամայկա): Բասկետբոլիստուհիները կժամանեն Երեւան հոկտեմբերի 5-ին:

«Հատիսում» փորձնական ելույթեր են ունենում նաեւ Վրաստանի մարզուհիները` Նաթիա Աբուլաձեն եւ Նաթիա Ֆութկալիձեն:



Հիշեցնենք, որ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի խաղարկությունը մկնարկում է նոյեմբերի 12-ին: Վիճակահանության արդյունքում հայկական ակումբը հայտնվել է թուրքական «Բեշիկթաշ», Վոլոգդա քաղաքի «Չեվակատա» եւ հունական «Աթինաիկոս» թիմերի հետ միեւնույն խմբում:



Այսպես, «Հատիս» բասկետբոլային ակումբի կանանց թիմը 3 հանդիպում կանցկացնի Երեւանում եւ 3` արտագնա: Նոյեմբերի 17-ին «Հատիսը» սեփական հարկի տակ կընդունի «Չեվակատային», դեկտեմբերի 3-ին` «Աթինաիկոսին», իսկ 17-ին` «Բեշիկթաշին»:



Սեփական դաշտում բոլոր հանդիպումները «Հատիսը» կանցկացնի «Դինամո» մարզադահլիճում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---