Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիներն ոչ միայն պետք է վերականգնվեն, այլ նաեւ` գործեն

PanARMENIAN.Net - Հիմնական մտահոգությունը կապված է Հայ-թուրքական արձանագրությունների հետ եւ վերաբերում է «առկա սահմանին» ու Կարսի պայմանագրին: Այդ մասին ՀՀ նախագահի Հայաստանի հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանը հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:



Ըստ նրա, եթե ՀՀ -ի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ պայմանագիր կնքելու ժամանակ հղում արվի Կարսի պայմանագրին, ապա բացի նրանից, որ սահմանագիծը կհամարվի պետական սահման, Հայաստանը, որպես ՀԽՍՀ իրավահաջորդ կարող է ազդել Հարավային Կովկասում երկրորդ ադրբեջանական պետության կարգավիճակի վրա: «Ես այդպես եմ կարծում, քանի որ Նախիջեւանն Ադրբեջանի պրոտեկտորատին հանձնելու որոշման տակ ստորագրվել է նաեւ Հայաստանը: Եվ մենք պետք է քննարկենք, հարկավոր է արդյոք այդ հարցն արծարծել որպես Ադրբեջանի հանդեպ ճնշման լրացուցիչ լծակ»,-ասել է նա:



Անդրադառնալով պատմական հարցերի ենթահանձնաժողովին` նա նշել է, որ, հավանաբար, այս առաջարկն արվել է փոխզիջման արդյունքում, քանի որ թուրքական կողմը միշտ պնդել է, որ պատմությունը հարկավոր է թողնել պատմաբաններին: «Թուրքիան այս հարցում անհավասար պայմաններում է հայտնել Հայաստանի համեմատ, քանի որ այդ երկրում կա քրեական պատիժ Հայոց ցեղասպանության հիշատակման համար, այսինքն կողմերի միջեւ բալանսը բացակայում է»,-ասել է Դեմոյանը:



Նա նաեւ նշել է, որ հայկական կողմը սկզբունքորեն չպետք է թույլ տա Հայոց ցեղասպանության քննարկում ենթահանձնաժողովի շրջանակներում եւ կասկածի տակ դնի այս փաստը:



Անդրադառնալով պատմական մշակութային ժառանգության վերականգնմանն ու պահպանմանը, ինչն ամրագրված է արձանագրություններում, Դեմոյանը նշել է, որ այնտեղ չկան ձեւակերպումներ իրականացման համար: «Հետագա բանակցություններում եւ պայմանագրերում պետք է ավելացնել «իրականացման» համար անհրաժեշտ ձեւակերպումներ, քանի որ նման ձեւակերպումների առկայության դեպքում հայկական եկեղեցիները վերականգնումից հետո ոչ թե թանգարաններ կդառնան, այլ գործող եկեղեցիներ, ինչը նախատեսված է Լոզանի խաղաղ պայմանագրով»,-ասել է պատմաբանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---