Մոսկվայում դաժանաբար սպանվել է Հայաստանի քաղաքացի 2 հոկտեմբերի 2009 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում դաժանաբար սպանվել է Հայաստանի քաղաքացի: Ինչպես հաղորդել է աղբյուրը Մոսկվայի իրավապահ մարմիններում, 19-ամյա հայի մարմինը հայտնաբերվել է հոկտեմբերի 1-ին, 23:00-ին Վվեդենսկու փողոցի թիվ 15 տան մոտակայքում: «Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ մահը վրա է հասել դանակի բազմաթիվ հարվածներից», հաղորդում է «Ինտերֆաքսը»: Թե հատկապես երբ է կատարվել սպանությունը, չի հաղորդվում: Ըստ ականատեսների, Հայաստանի քաղաքացու վրա հարձակվել են մի խումբ երիտասարդներ: Ըստ իրավապահ մարմինների, սպանված հայ երիտասարդը անօրինական էր գտնվում Մոսկվայում` խուսափելով զինծառայությունից Հայաստանում, որտեղ այդ առնչությամբ հետախուզության մեջ էր հայտնվել: Հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |