Հայաստանի կառավարությունն ուշացրել է հակաճգնաժամային միջոցառումները գյուղատնտեսության ոլորոտում

PanARMENIAN.Net - «Հայ գինեգործների միության» նախագահ, «Մառան» ընկերության տնօրեն Ավագ Հարությունյանը գտնում է, որ Հայստանի կառավարությունը ուշացրել է հակաճգնաժամային միջոցառումները գյուղատնտեսության ոլորոտում, քանի որ արդեն 2009թ. գարնանը պարզ էր, որ աշնանն այս ոլորտում հսկայական խնդիրներ կլինեն: «Ճգնաժամի ազդեցությունը մենք իրականում զգացինք 2009թ. օգոստոսին, եւ հոկտեմբերին արդեն կորուստներ կունենանք»,-ասել է նա:



Հարությունյանը հավելել է, որ գործարաններն անհրաժեշտ օժանդակություն չստացան կառավարությունից վարկային միջոցների տեսքով: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ գործարանների ղեկավարությունը չի խնդրել կառավարությանը իջեցնել վարկերի տոկոսադրույքները, հարկավոր էր մեկ տարով հետաձգել վարկի հիմնական մասի վճարումը: «Այս պայմաններում մենք կորցրեցինք սպառման շուկայի մի զգալի մասը, որը չենք կարողանա վերականգնել»,-ասել է Ա.Հարությունյանը: Նա պարզաբանել է, որ հայկական արտադրանքի ինքնարժեքը դեռեւս բարձր է եւ բաց թողած տեղը կգրավեն ավելի ցածր որակ ունեցող ապրանքները: «Շուկայում ազատ տեղ չկա, եւ այն կզբաղեցնի էժան արտադրանքը: Մենք չենք կարողանա վերականգնել մեր դիրքերը 25-30 տոկոսով մոտակա 7-8 տարում»,-ասել է Հարությունյանը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---