Երեւանում կքննարկեն սպառման ենթակառուցվածքի ձեւավորման խնդիրները

PanARMENIAN.Net - Երեւանում տեղի կունենա սեմինար` «Պահանջարկահեն որակյալ ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանում», հաղորդում է Քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC):



Սեմինարի հիմնական նպատակն լսարանի շրջանում ձեւավորել ամբողջական պատկերացում անհրաժեշտ բարեփոխումների մասին վերոհիշյալ համաձայնագրի կիրառման նպատակով: Սեմինարը կանդրադառնա Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող որակյալ ենթակառույցների ստեղծման անհրաժեշտությանը, ինչպես նաեւ ապրանքների հավատարմագրմանը, ստանդարտացմանը, չափագիտական եւ տեխնիկական համապատասխանեցումներին:



Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ազատ առեւտրի համաձայնությունը նախատեսում է հայկական ապրանքների ազատ մուտք դեպի եվրոպական շուկա, ենթադրում է դրանց համապատասխանեցումը որոշակի չափանիշների` ապահովելու ապրանքների որակն ու անվտանգությունը:



Սեմինարի կազմակերպիչներն են` AEPLAC-ը, ՀՀ տնտեսության նախարարությունը Եվրախորհրդի խորհրդատվական խմբի եւ Գերմանիայի չափագիտական ինստիտուտի հետ համատեղ:



Սեմինարին կմասնակցեն պետական կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ փորձարկման լաբորատորիաներից, կազմակերպություններից, առեւտրական պալատներից նաեւ միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---