ANCA. Եթե Հայաստանի նախագահը ստորագրի Արձանագրությունները, նա կասկածի տակ կդնի իր լեգիտիմությունը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատ հանձնախումբը (ANCA) սատարում է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներին եւ դեմ է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունների ստորագրմանը, որոնք սպառնում են Հայաստանի անվտանգությանը, ոտնահարում են հայ ազգի իրավունքները եւ վիրավորում են հայության արժանապատվությունը: Այդ մասին հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը` ելույթ ունենալով ՀՀ նախագահի ԱՄՆ-ի Արեւելյան ափի ու Կանադայի հայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:



«Մեզ մտահոգում է, որ Հայաստանը, որն այժմ գտնվում է ապօրինի շրջափակման մեջ եւ Թուրքիայի ինտենսիվ դիվանագիտական ու տնտեսական ճնշման տակ, ստիպված է եղել իր շահերին ու անվտանգությանը սպառնացող պայմաններն ընդունել: Մեզ հատկապես անհանգստացնում է պատմական հանձնաժողովի ստեղծման մասին կետը, անկախ նրանից, թե ինչպես է այն ձեւավորվելու: Հայաստանի ու Թուրքիայի միջեւ չեն կարող հաստատվել նորմալ հարաբերություններ, եթե Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանության փաստը»,-ասել է Քեն Խաչիկյանը: Հանդիպման ընթացքում ANCA-ի նախագահը պարզամիտ է անվանել Հայաստանի նախագահի Արձանագրությունների ստորագրմանն ուղղված գործողությունները:



«Այդ գործողությունները մտածված չեն եւ ուղղակի անպատասխանատու են: Ձեր այն պնդումները, թե Արձանագրությունները նախապայմաններ չեն պարունակում, վիրավորում են մեր մտավոր կարողությունները: Այդ նախապայմաններն առկա են եւ դրանք Թուրքիայի պահանջներն են: Սա այն գինն է, որ Դուք ցանկանում եք վճարել թուրք շանտաժիստներին: Աշխարհի շատ երկրներ կարգավորել են հարաբերությունները հարեւան երկրների հետ առանց նման նախապայմանների: Ինչպե՞ս եք Դուք հանդգնում ընդունել այդ շանտաժիստների պայմանները, երբ մեր նախնիները տուժել են թուրքերի ձեռքից, որոնք մինչ օրս ժխտում են Հայոց ցեղասպանությունը»,-հայտարարել Քեն Խաչիկյանը` հավելելով, որ եթե Հայաստանի նախագահը ստորագրի Արձանագրությունները, նա կասկածի տակ կդնի իր լեգիտիմությունը:



ANCA-ի նախագահը խորհուրդ է տվել Հայաստանի նախագահին չթաքնվել Սփյուռքի փոքրամասնության աջակցության ետեւում, որոնք կուրորեն սատարում են Սերժ Սարգսյանին:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---