Հայ գործարարները չեն ցանկանում կանգ առնել շուկայական տնտեսության օազիսներում

PanARMENIAN.Net - Հայաստանում բացակայում են շուկայական մրցունակության ու տրանսպարենտության հիքմերը, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով Երեւանում` ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 30-րդ նիստում: Ըստ նրա, երկրների մրցունակության մակարդակի վերաբերյալ ամեն տարի հրատարակվող համաշխարհային զեկույցում Հայաստանի դիրքերը (97-րդ տեղը աշխարհի 183 երկրների թվում 2009-ին), ցավոք, չեն փոխվել: «Երկրի վարկանիշը որոշ ցուցանիշներով վատացել է, որոնց թվում ամենակարեւորը հակամենաշնորհային քաղաքականության մակարդակի ցուցանիշն է»,-ասել է նա:



Ըստ Սարգսյանի, նիստի շրջանակներում հնարավոր կլինի նոր մոտեցումներ հայտնաբերել` իրականացվող հակամենաշնորհային քաղաքականությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Այս համատեքստում վարչապետը ներկայացրեց ՀՀ կառավարության հիմնական քայլերն, ուղղված երկրում առողջ մրցունակության ապահովմանը, մասնավորապես, այն, որ հարկային տեսչությունը սկսել է հրապարակել խոշոր հարկատուների հաշվետվությունները, իսկ հանրությունը կարող է համոզվել` արդյոք դրանք համապատասխանում են իրականությանը թե ոչ, ինչու այս կամ այն հարկատուն չի վճարել այս կամ այն չափի հարկը: «Սակայն դա էլ բավարար չէ, եւ մենք նոր օրենսդրական նախաձեռնությամբ ենք հանդես եկել, որոնվ նախատեսվում է պարտադիր արտաքին աուդիտ խոշոր հարկատուների համար եւ արդյունքների պարտադիր հրապարակում»,-ասել է նա:



Վարչապետը նշել է նաեւ ռիսկերի գնահատմանն անցնելու հայեցակարգը, ինչպես նաեւ արժեթղթերի շուկայի զարգացման ուղղությամբ կատարված քայլերը, քանի որ Հայաստանում իրականում չկան իրապես գործող բաժնետիրական ընկերություններ, իսկ գործող ընկերությունները դեռեւս պատրաստ չեն ներկայացնել հանրությանն իրենց հաշվետվությունները: «Այս ոլորտում մենք բարեփոխումներ ենք կատարել, ներդրել ենք մի շարք մեղմացնող մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս նախապատրաստել այդ ձեռնարկությունները ֆոնդային բորսայում աշխատելու համար, մասնավորապես, IPO անցկացման համար, նրանց գործունեության աուդիտի նախապատրաստման համար, որպեսզի նրանք կարողանան գնահատել եւ օգտվել շուկայական տնտեսությունների օազիսից»,-հավելել է կառավարության ղեկավարը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---