Արձանագրությունների առաջիկա ստորագրումը անհանգիստ սպասում է առաջ բերում ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում 7 հոկտեմբերի 2009 - 17:24 AMT PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը համահայկական հարց է, բայց դրա հետ մեկտեղ Սփյուռքի արձագանքը հայ-թուրքական Արձանագրություններին տարբերվում է Հայաստանի բնակիչների արձագանքից»,- սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ համատեղ մամլո ասուլիսին նշել է հոգեբան Կարինե Նալչանջյանը: Նա ընդգծել է, որ պետք չէ Հայոց ցեղասպանության հետ կապել միայն Սփյուռքին, քանի որ Հայաստանի բնակիչները նույնպես վերապրել են այդ ողբերգությունը, թեեւ Սփյուռքի առավել թրթռուն վերաբերմունքն այդ հարցի նկատմամբ դյուրին բացատրություն ունի նրանով, որ դրա առաջացումը Հայոց ցեղասպանության ուղղակի հետեւանքն է: Նալչանջյանը նաեւ նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բոլորի մոտ անհանգիստ սպասում է առաջ բերում: Հոգեբանը հաղորդել է նաեւ, որ ըստ հայ-թուրքական Արձանագրություններին տված արձագանքի հասարակական կարծիքը կարելի է բաժանել 3 խմբի` նրանք, ովքեր կտրականապես դեմ են Թուրքիայի հետ որեւէ հարաբերությունների վերականգնմանը; նրանք, ովքեր հարաբերությունների կարգավորման կողմից են; եւ չեզոք անձանց մի խումբ, որոնք հանդես են գալիս հարաբերությունների կարգավորման կողմից, բայց Արձանագրությունների մեջ որոշակի շտկումներ ներմուծելու պայմանով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |