Հայկական «Միկան» շարունակում է իր անպարտելի շրջանը Եվրոպայի ակումբային գավաթում

PanARMENIAN.Net - Եվրոպայի շախմատի ակումբային գավաթի չորրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Միկան» իր երրորդ հաղթանակն է տարել` այս անգամ 3,5-2,5 հաշվով պարտության մատնելով առաջնության առաջատարներից մեկին` գերմանական «Բադեն-Բադենին»:



Այս անգամ հայկական ընտրանուն հաղթանակ բերեցին Վլադիմիր Հակոբյանը եւ Արման Փաշիկյանը: Պարտություն է կրել Զավեն Անդրեասյանը: Իսկ այս հանդիպման բոլոր մնացած պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:



Այսպիսով, «Միկան» 4 տուրերից հետո 8 միավոր է հավաքել եւ 1-ից 3-րդ տեղերն է կիսում Սարատովի «Էկոնոմիստի» եւ մակեդոնյան «Ալկալոիդի» հետ:



5-րդ տուրում Հայաստանի չեմպիոնն իր ուժերը կչափի «Էկոնոմիստի» հետ, որի կազմի մեջ մտնում են Եվգենի Ալեքսեեւը, Պավել Էլյանովը, Եվգենի Տոմաշեւսկին, Բու Խիանգժին, Խի Նուան եւ Ալեքսանդր Մոիսեենկոն:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---