Ժիրայր Սեֆիլյան. Սփյուռքը պետք է ստեղծի կառավարություն եւ խորհրդարան` աքսորում

PanARMENIAN.Net - Ըստ Սեֆիլյանի, Սփյուռքում լավ ժողովուրդ կա, բայց «հիվանդ» ղեկավարներ ունի: Նա նաեւ նշել է, որ 1991թ. ի վեր հայ ժողովուրդը մի սեւեռուն գաղափար ունի` Հայաստանն առանձին, Սփյուռքը` առանձին: Ըստ նրա, արդեն ժամանակն է ձերբազատվել այդ գաղափարից ու միավորվել:



Սեֆիլյանը նշել է, որ յուրաքանչյուր հայ, անկախ նրանից, թե որտեղ է գտնվում, իրավունք ունի սրտացավ լինել իր երկրի համար եւ իր կարծիքն արտահայտել, եթե երկրի անվտանգությանը սպառնալիք կա: «Սփյուռքի արձագանքը Հայ-թուրքական արձանագրություններին միանգամայն բնական էր»,-ասելէ Սեֆիլյանը:



«Ես գտնում եմ, որ այժմյան Հայաստանը պետք է կոչվի Արեւելայն Հայաստանի Հայկական Պետություն, դրան զուգահեռ սփյուռքահայերը պետք է ստեղծեն Արեւմտյան Հայաստանի Հայկական Պետություն իր կառավարությունով եւ խորհրդարանով` աքսորում»,-ասել է «Միացումի» ղեկավարը: Նա նաեւ անհրաժեշտ է համարել Համահայկական խորհրդի ստեղծումը, որը կզբաղվի երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---