Հայ-թուրքական պատմական հանձնաժողովը կարող է խորացնել Հայոց ցեղասպանության միջազգայնացումը

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստեղծվելիք պատմական ենթահանձնաժողովը կարող է կարեւոր դեր խաղալ Հայոց ցեղասպանության հարցի միջազգայնացման խորացման համար: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «Այդ ենթահանձնաժողովը լավ հնարավորություն է, որպեսզի Հայոց ցեղասպանության հարցը միջազգային արձագանք ստանա եւ քննարկվի Ցեղասպանության հետեւանքների լիկվիդացման հարցը»,- ասել է Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով, ենթահանձնաժողովը լավ հարթակ է, որպեսզի Հայաստանն ու Թուրքիան քննարկեն առկա խնդիրները: «Մենք կշարունակենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նոր հարթակ կստեղծի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարցերի քննարկման համար, ինչը կօգնի բազմաթիվ բարդ խնդիրների` մեզ համար բարենպաստ լուծման հասնել»,- ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---