Ֆեռնանդո Տոռեսը չի մասնակցի Հայաստանի հավաքականի հետ հանդիպմա՞նը

PanARMENIAN.Net - Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆեռնանդո Տոռեսը ստիպված էր լքել ԱԱ-2010 Հայաստանի եւ Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ հանդիպումներին պատրաստվող Իսպանիայի հավաքականի չորեքշաբթի օրը կայացած մարզումը:



Ինչպես հաղորդում է IMScouting-ը, ռմբարկուն աճուկի վնասվածք էր ստացել եւ ռիսկի չդիմելու համար դադարեցրեց մարզումն ընդհանուր խմբում` սահմանափակվելով աշխատանքով մարզասրահում:



Միանգամայն հնարավոր է, որ իսպանացի հարձակվողը չկարողանա մասնակցել Հայաստանի հավաքականի հետ առաջիկա հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 10-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---