Սյուզաննա Քենտիկյանը խոստանում է նոկաուտի ենթարկել Յուլիա Սահինին

PanARMENIAN.Net - WBA եւ WIBF վարկածներով պրոֆեսիոնալ կանանց շրջանում թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 51) աշխարհի կրկնակի չեմպիոն Սյուզաննա Քենտիկյանը խոստացել է նոկաուտի ենթարկել իր մրցակցին` Յուլիա Սահինին:



«Կյանքում ես բարեհամբույր եմ, սակայն ռինգում իմ խնդիրը հաղթանակն է: Եվ այնտեղ դրսեւորվում է իմ մյուս կողմը: Փոխակերպումը տեղի է ունենում վայրկայնների ընթացքում: Ինչպե՞ս; Դա ես չեմ կարող բացատրել: Խոստանում եմ, որ իմ մենամարտը Սահինի դեմ շատ տեսարժան կլինի: Ես լավ կմենամարտեմ, եվ շատ հնարավոր է, որ կհաղթեմ նոկաուտով»,-մեջբերում է Քենտիկյանին sportbox.ru-ն:



Քենտիկյան-Սահին մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Ռոստոկ քաղաքի Universam Box-Promotion-ում կայանալիք բռնցքամարտի շոուի շրջանակներում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---