ՀՀ Պաշտպանության նախարարությունում Հայաստանի պաշտոնական անձանց համար մեկշաբաթյա սեմինար կանցկացվի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկեցին հանրապետության գերատեսչությունների, մարզպետարանների պաշտոնատար աձանց հետ անցակացվող մեկշաբաթյա պարապմունքներ:



Պարապմունքների անցկացման հիմնական նպատակը զորահավաքային նախապատրաստության հարցերում համապատասխան գերատեսչությունների պաշտոնատար անձանց տեսական եւ գործնական գիտելիքների, ունակությունների կատարելագործումը եւ բարձրացումն է:



Պարապմունքների մասնակիցներին ողջունեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Իր ելույթում ընդգծելով, որ գերատեսչությունների պաշտոնատար անձանց մասնակցությամբ նման միջոցառում հանրապետությունում անցկացվում է առաջին անգամ, Սեյրան Օհանյանը նշեց, որ զորահավաքային նախապատրաստության եւ անցկացման խնդիրն ընդհանուր է, պարապմունքները նպատակ ունեն կատարելագործել պաշտոնատար անձանց տեսական գիտելիքները, հնարավորություն կտան փորձի փոխանակման միջոցով վերհանել կարեւորագույնը: «Պետության զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի հիմունքները» թեմայով դասախոսության ընթացքում պաշտպանության նախարարը մանրամասն ներկայացրեց տարածքային պաշտպանության հիմունքները, զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի սահմանման հիմնական հասկացությունները, զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի սկզբունքները, խնդիրները եւ միջոցառումները, կանգ առավ ներկա փուլում զորահավաքի նախապատրաստության վրա ազդող գործոնների եւ պայմանների վրա, հաղորդում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---