Հոկտեմբերի 29-30-ին Երեւանում տեղի կունենա Սրտաբանների եվրակովկասյան համաժողովը14 հոկտեմբերի 2009 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-30-ին Երեւանում տեղի կունենա Սրտաբանների եվրակովկասյան համաժողովը: Համաժողովին կմասնակցեն շուրջ 100 սրտաբաններ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Ադրբեջանից, Թուրքիայից, Իսրայելից, Լիբանանից: Համաժողովի նպատակն է բացահայտել եւ միավորել աշխարհի հայ սրտաբանների ներուժը` հայ ժողովրդի առողջության պահպանման եւ Հայաստանում բժշկության զարգացման նպատակով: Համաժողովը, որը կանցնի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո, կնպաստի Հայաստանի ու սփյուրքահայ սրտաբանների համագործակցության հաստատմանը, պրոֆեսիոնալ որակների բարձրացմանն ու կատարելագործմանը, ինչպես նաեւ ժամանակակիցների մոտեցումների կիրառմանը: Սրտաբանների եվրակովկասյան համաժողովը կանցնի Հայաստանի սփյուռքի նախարարության եւ «Հայաստան-Ֆրանսիա առողջության ակցիա» կազմակերպության նախաձեռնությամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |