Հակահայկական հիստերիան Ադրբեջանում օրեցօր աճում է

PanARMENIAN.Net - «Ասյա Ումարովան մեկ տարի ուսանել է Երեւանում` Կովկասի Ինստիտուտում: Նա մուսուլման է, բայց դավանանքի հետ կապված որեւէ խնդիրներ այստեղ չի ունեցել: Ասյան լավ ուսանող էր, հաղորդակցվող եւ բարեհամբույր աղջիկ էր»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով ադրբեջանցի սահմանապահների կողմից չեչեն լրագրող Ասյա Ումարովայի ձերբակալությունը: Տնօրենի խոսքով, այն, ինչ տեղի ունեցավ Բաքվում, անձամբ նրան չէր ուղղված, դա ավելի շուտ հերթական վկայությունն է ժամանակակից Հայաստանի նկատմամբ հիստերիայի եւ պարանոյիկ վերաբերմունքի, որ առկա է Ադրբեջանում: «Դա վերաբերում է ամեն ինչին, անգամ եթե դա պարզապես դեպի Հայաստան Ռուսաստանի քաղաքացու մուտքի կնիք է»,- ընդգծել է Իսկանդարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---