Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգը կհամապատասխանի եւրոպական չափանիշներին14 հոկտեմբերի 2009 - 20:32 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան-Եվրամիություն» համագործակցության ծրագրի շրջանակում Հայաստանում կիրականացվեն քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումներ: Միջգերատեսչական աշխատանքային խմբի` հոկտեմբերի 14-ին կայացած նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որոշվել է ձեռնամուխ լինել ԵՄ չափանիշներին համապատասխան բարեփոխումների ծրագրի մշակմանը: Ծրագրի նպատակն է` Եվրամիության անդամ պետությունների եւ Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի ներդաշնակեցումը, համագործակցության ցանցի ձեւավորումը, համագործակցության նոր մեխանիզմների եւ շրջանակների զարգացումը: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ բարեփոխումները ենթադրում են քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնագրքի եւ ուսուցման հայեցակարգի մշակում եւ ընդունում, քաղծառայության համակարգում աշխատանքի ընդունման մեխանիզմների ու ընթացակարգերի բարելավում, պետական ծառայողների վերապատրաստում եւ վերաորակավորում: Արդյունքում` Հայաստանում Եվրամիության չափանիշներով կստեղծվի պետական կառավարման` օրենքներով եւ իրավական նորմերով կարգավորվող միասնական համակարգ: Նիստում որոշվել է բարեփոխումների ծրագրի մշակման աշխատանքներն ավարտել մինչեւ 2010 թվականի հունիս ամիսը, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |