Բուքմեկերները չեն հավատում Հայաստանի հավաքականի հաղթանակին 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Թուրքիայի դեմ խաղում

PanARMENIAN.Net - Միջազգային բուքմեկերական «bwin» գրասենյանը գործակիցներ է սահմանել 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Թուրքիայի եւ Հայաստանի հավաքականների խաղի համար:



Միջազգային բուքմեկերական «bwin» գրասենյանը Թուրքիայի հավաքականի դեմ առաջիկա խաղում Հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատել է 10 գործակիցով, իսկ Թուրքիայի հաղթանակը` 1,28: Ոչ ոքին գնահատվել է 5 գործակիցով:



Հիշեցնենք, որ Թուրքիա-Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Բուրսայում Աթաթուրքի անվան մարզադաշտում Երեւանի ժամանակով 23:00-ին:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---